Բուսական ծագման բարձրորակ մսի փոխարինիչ՝ 50 % սպիտակուցի պարունակությամբ: Այն ունի բարձր սննդային արժեք և իր ամինաթթվային կազմով շատ մոտ է մսի մկանային հյուսվածքի սպիտակուցային կազմին: Կտորներն ունեն տափակ ուղանկյունաձև տեսք՝ ծակոտկեն շերտավոր մանրաթելային կառուցվածքով: Կտորների մեծությունը մոտավորապես 10-20 x 70-80 մմ է: Սպիտակուցների բարձր որակը և քանակությունը թույլ են տալիս այս մթերքն օգտագործել դիետիկ և բուսակերների համար նախատեսված ուտեստների պատրաստման մեջ:
Օգտագործելուց 15-20 ր առաջ հարկավոր է թրջել գոլ ջրով՝ 1:2 հարաբերությամբ:
Չի պարունակում ԳՄՕ: