Մուտք
Գրանցվել

Մեր մասին

Գործունեություն սկսած 1997 թվականից

Մեր Մասին

«ԳԻՆԱՓ» ընկերությունը հիմնադրվել է 1997թ-ին: Այն խոշոր ներմուծող կազմակերպություն է, որն ապահովում է հումքով և հիգիենայի պարագաներով սննդամթերք արտադրող ձեռնարկություններին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է բնական համեմունքներ և սննդային հավելումներ արտադրող համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Տարիների ընթացքում «ԳԻՆԱՓ» ընկերությունը ձեռք է բերել բազում հավատարիմ հաճախորդներ և համագործակցում է Հայաստանի մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, հաց և հրուշակեղեն, արտադրող գրեթե բոլոր խոշոր և մանր ձեռնարկությունների հետ: «ԳԻՆԱՓ» ընկերութունը համալրված է արհեստավարժ մասնագետների մեծ թիմով, ովքեր միշտ պատրաստ են աջակցելու և համապատասխան խոհրդատվություն տրամադրելու արտադրողներին։ 2019 թվականից ի վեր գործում է մեր ընկերության մասնագիտացված խանութ-սրահների ցանցը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր գնորդը հնարավորություն ունի գնումներ կատարել նաև օնլայն համակարգով։ «Օրեգանո» խանութ-սրահների ցանցը ներկայացնում է մսամթերքի, ձկան, կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրության մեջ օգտագործվող համեմունքների և հավելանյութերի մեծ ընտրանի: Մենք առաջարկում ենք շուրջ 1000 անուն ապրանքատեսակ։

Oregano
Oregano
Մեր սկզբունքներն են ՝

Աջակցել տեղական արտադրողին բարելավելու իր արտադրանքը, ապահովելով նրանց նոր համային հավելումներով և տեխնոլոգիայով։

Շարժվելով առաջ շարունակել մեր գործունեությունը ՝ համի, որակի և դրանց անվտանգության մեջ, ձգտելով համընթաց քայլել համաշխարհային թրենդներին և նորագույն տեխնոլոգիաներին։

Մեր ընկերությունը միշտ պատրաստ է նոր և խոշոր համագործակցությունների, իսկ մեր մասնագետները կօգնեն արտադրական գործընթացին իրենց մասնագիտական խորհրտադվությամբ։