Բահարը կամ հոտավետ պղպեղը բույսի մի տեսակի աղացած հատապտղից ստացած համեմունք է։
Համը նման է դարչինի, մեխակի և մշկընկույզի համի խառնուրդի։
Սովորաբար օգտագործվում է թխվածքներում և որոշ քաղցրավուն ուտեստներում, ապուրներում, սոուսներում, բանջարեղենով աղցաններում, մարինադներում, ինչպես նաև բոլոր տեսակի մսի, ներառյալ թռչնի և ձկան, պահածոյացված բանջարեղենի և այլ կերակուրների մեջ: