Օրեգանոն մշակում են շատ եվրոպական երկրներում, այն օգտագործվում է խոհարարական և բուժիչ նպատակներով։
Օրեգանոն միջերկրական խոհանոցի ամենասիրված համեմունքն է, որը հաճախ զուգորդվում է չորացրած ռեհանով, մարջորամով, ուրցով և պղպեղով:
Համեմունքների հետ խառնած կամ մաքուր ձևով, չորացված օրեգանոն ցանում են պիցցայի վրա, ինչպես նաև լավ համդրվում է մակարոնից պատրաստված ուտեստների հետ, ավելացնում են նաև սոուսների, մարինանդների և տաք ուտեստների մեջ: